Ապրիլից հետո որևէ լրջագույն հետևություն չի արվել. Արա Պապյան
«Ապրիլից հետո ներքաղաքական առումով առանձնակի բարելավումներ չեմ տեսնում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Ըստ նրա՝ բանակում արված փոփոխությունները բավարար չեն բարելավումների համար. «Ժամանակավորապես ձերբակալված մի գեներալ, մի քանի պաշտոնանկություն, բայց ոչ մի լուրջ հետևություն: Նաև անորոշ է մնում ռուսական 200 միլիոն զենքի հարցը»:
Պապյանը համեմատություն անցկացրեց պատերազմի և Լիբանանյան երկրորդ պատերազմի միջև, երբ 34 օրվա ընթացքում Իսրայելը նույնքան զոհ ունեցան, որքան մենք 4 օրվա ընթացքում, և չնայած Իսրայելը պարտվող կողմ չէր, սակայն պատերազմից հետո 50 հանձնաժողով ստեղծվեց, որոնք քննեցին, թե ինչու բացարձակ հաղթանակ չտարան ու այդքան զոհ ունեցան:
«Դա հանգեցրեց նրան, որ Օլմերտի կառավարությունը, պաշտպանության նախարարը և շտաբի պետը պաշտոնանկ արվեցին: Իսկ մեզ մոտ ի՞նչ արվեց, որևէ մեկը պատասխանատվություն չկրեց, այն պարագայում, որ մենք հարձակվողական պատերազմ չէինք մղում և ըստ էության մեր զոհերը չպիտի լիեին հարյուր կամ դրանցի ավելի»,- նշեց քաղաքագետը՝ մտահոգություն հայտնելով, որ որևէ լրջագույն հետևություն չի արվել:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ նա նկատեց, որ գնալով ճնշումն ավելանում է հայկական կողմի վրա:
«Արցախի հարցի լուծումը դիտարկվում է հայկական կողմի միակողմանի զիջումների վրա, որին ոմանք ուզում են փոխզիջման գեղեցիկ տարազ հագցնել: Սա բնավ փոխզիջում չի, քանի որ Ադրբեջանը ոչինչ չի զիջում, խոստում է տալիս, որ ապագայում կարող է, բայց թե ինչ կլինի հետո՝ չգիտենք: Միաժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ բացառվում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մենք վախենում ենք Ղարաբաղի նախիջևանացումից, որը փորձում են մեզ հրամցնել», - ընդգծեց Պապյանը:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարը հետագա զարգացումների հետ կապված լավատեսություն չհայտնեց և նշեց, որ չի հավատում, թե խաղաղ ճանապարհով հարցի լուծմանը. «Մեր խնդիրն է էական ներքին բարեփոխումների շնորհիվ ամրացնել երկրի տնտեսութունը և վերջնական պարտության մատնել Ադրբեջանին»:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմի օրերին զինվորների պարենամթերքը յուրացրած զորամասի խոհարարները պատժվել են տուգանքով
- ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը հետևություններ է կատարել ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ
- Ալեքսանդր Իսկանդարյան. Ապրիլյան իրադարձություններից հետո ռիսկերը ավելացել են
- Սաֆարյան. Ապրիլյան պատերազմը կոտրեց մեզ մատուցված միֆերը
- El Manifesto: Քառօրյա պատերազմ, որ մնաց աննկատ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին