Սերժ Սարգսյան. Լինելով ՀԱՊԿ-ի անդամ՝ մենք սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ
«Լինելով ՀԱՊԿ-ի անդամ՝ մենք համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, և համագործակցում ենք սերտ: Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն ստեղծված չեն նրա համար, որ իրար հետ անպայման կոնֆլիկտ ունենան»,-արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանն իր շահերը չի դիտարկում ուրիշների հակասությունների համատեքստում:
«Մենք միշտ ցանկանում ենք, որպեսզի համընկնեն Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի շահերը, որպեսզի այդ երկրների միջև կոնֆլիկտ չլինի և այդ պարագայում մեզ համար ստեղծվում են ամենալավ ժամանակները»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ, նկատել է, որ կազմակերպությունը մշտապես ձգտում ունի համագործակցել ՆԱՏՕ-ի հետ:
Հիշեցնենք, որ հարցազրույցը տեղի է ունեցել հունիսի 29-ին Երևանում: Հարցազրույցը վարել է «Ալ-Մայադին»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադդոն: Այն հեռուստաընկերության յութուբյան էջում հրապարակվել է հուլիսի 11-ին:
Հեռուստաընկերության ներկայացուցչի խնդրանքով ՀՀ Նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, արդի մարտահրավերներին, տարբեր ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածությանը, տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ԼՂ հակամարտության նախապատմությանը, կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու միջնորդական ջանքերին, սիրիական ճգնաժամի հարցում Հայաստանի դիրքորոշմանը, փախստականների խնդրին և մի շարք այլ հարցերի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան