«Ոսկե ծիրան». Թրքուհու ներսում երկու թշնամի է ապրում
Լոս Անջելեսում ապրող հայ կինեմատոգրաֆիստ Նարե Մկրտչյանի պապիկն ու տատիկը փրկվել են Հայոց ցեղասպանությունից: Այդ մեծ ողբերգության 100-րդ տարելիցի կապակցությամբ նա ցանկացել է ֆիլմ նկարահանել ոչ թե կոնկերտ Հայոց ցեղասպանության, այլ ավելի շատ լինի մարդկային պատմության, մարդկային տանջանքի պատմության մասին և ավելի շատ ուղղված լինի օտարներին: Նարեն նկարահանում է «Տան մյուս կողմը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում, իսկ հայաստանյան պրեմիերան կայանալու է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Վավերագրական ֆիլմն ընդգրկված է Հայկական համայնապատկեր մրցույթում:
Ֆիլմն այն մասին է, թե ինչպես 2015-ին մի թրքուհի պարզում է, որ մեծ տատը ցեղասպանությունը վերապրողներից է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Մայան այս խնդրի մարմնավորումն է, քանի որ և՛ հայ է, և՛ թուրք: Նրա ներսում երկու թշնամի է ապրում. մեկը տառապում է ցեղասպանության պատճառով, իսկ մյուսը՝ հերքում այդ փաստը: Այս վավերագրական ֆիլմն ինքնության և հերքման համապարփակ պատմություն է, մի պատմություն, թե ինչպես է ցեղասպանության փորձառությունը երկուստեք ալիք-ալիք տարածվում ապագա սերունդների վրա:
Լրագրողների հետ զրույցում Նարե Մկրտչյանը նշեց, թե քանի որ ցանկանում էր մարդկային ֆիլմ նկարահանել, դրա համար փորձեց գտնել մի թուրքի, ով պարզում է, որ իր մեջ հայի արյուն կա:
«Ինձ հետաքրքրում էր այդ ներքին հակամարտությունը: Տատիկիս ընտանիքին փրկել են թուրքերը, իսկ պապիկիս ընտանիքի բոլոր անդամներին սպանել են թուրքերը: Այսինքն կրկին մթի ու լույսի պատմություն է»,- ասաց Նարեն:
Ռեժիսորի խոսքով, դժվար էր գտնել մի թուրքի, ով բարձրաձայն տեսախցիկի առջև կխոսեր Հայոց ցեղասպանության և իր ինքնության մասին:
«Բայց ուզում էի անպայման թուրք լիներ: Գտա Մայային: Չգիտեի, որ նա չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, քանի որ մեր նամակագրության ժամանակ ասում էր ցեղասպանություն: Շոկ էր ինձ համար, որ նա տեսախցիկի առաջ չասաց ցեղասպանություն բառը: Վատ զգացի: Այս ֆիլմն ինձ համար նամակ է ուղղված Մայային: Ֆիլմի նկարահանումից մեկ տարի անց նա խոստովանեց, որ ահավոր վատ է զգում, որ չկարողացավ ասել ցեղասպանություն բառը՝ վախի պատճառով»,- ասաց նա:
Ամերիկահայ ռեժիսորն այս ֆիլմը նկարահանելուց հետո հասկացել է, որ երկու ազգի միջև փոփոխություն, ամենայն հավանականությամբ, չի գալու նախագահներից, այլ այն մարդկանցից, ովքեր Հրանտ Դինքի մահից հետո դուրս էին եկել փողոց ու հայտարարում էին, որ իրենք Հրանտ Դինք են, հայ են:
«Պետք է սկսել երկխոսություն մարդկային լեզվով: Հույս ունեմ, որ մարդկությունը կհաղթի»,- ընդգծեց Նարե Մկրտչյանը:
Նարեն մի շարք մրցանակների դափնեկիր է և ավելի քան վաթսուն կարճամետրաժ ֆիլմերի, գովազդային հոլովակների, վեբ շարքերի պրոդյուսեր և ռեժիսոր: Բակալավրի աստիճան է ստացել Հարավային Քալիֆորնիայի համալսարանի կինոարվեստի դպրոցից:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». «Ինսայթ» ֆիլմի նկատմամբ ռեժիսորը հատուկ վերաբերմունք ունի
- «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում լինելու են ֆիլմերի բացօթյա անվճար ցուցադրություններ
- Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրան»-ը յուրօրինակ խաչմերուկ է
- «Ոսկե ծիրան». «Երբ ապրելու պայմաններն անմարդկային են, մարդուն շատ դժվար է պահպանել իր մարդկային դեմքը»
- Հայաստանում օտարերկրյա առաքելությունները հաճույքով են համագործակցում «Ոսկե ծիրան» փառատոնի հետ
- «Ոսկե ծիրան». Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին գալու է Հայաստան
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը
- «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն. Շատերը պատերազմի լուրերից հետո վախենում էին գալ Հայաստան
- «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կայանալու է հայկական երկու ֆիլմի պրեմիերա
- «Ոսկե ծիրան». Միջազգային խաղարկային մրցույթի համար բավականին դժվարությամբ են ֆիլմեր ընտրվել
- «Ոսկե ծիրան» փառատոնը բացվելու է «Զարե» ֆիլմով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան