«Ոսկե ծիրան». «Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես կյանքում շատ հաճախ արդարությունը կարող է վերածվել բիզնեսի»
«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմ» մրցույթում ընդգրկված է բուլղարուհի ռեժիսոր Իգլիկա Տրիֆոնովայի «Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին» ֆիլմը:
Երկու պատվախնդիր փաստաբաններ հանդիպում են ռազմական հանցանքների համար մեղադրվող Միլոռադ Կրստիչի՝ բոսնիական պատերազմի հրամանատարի դատավարությանը: Դատապաշտպանին՝ Միխայիլ Ֆիննին հաջողվել է հերքել իր հաճախորդին ներկայացվող մեղադրանքները: Համոզված լինելով, որ Կրստիչը մեղավոր է, դատախազ Կատրին Լագրանժը որպես վկա կանչում է մի երիտասարդի, որը ցուցմունք է տալիս Կրստիչի դեմ: Նա պնդում է, որ իր ծնողները լքել են իրեն, երբ շատ փոքր է եղել և Կրստիչի զինվորներից է եղել: Ֆիննը հետաքննություն է սկսում վերջինիս վկայությունների իսկությունը ստուգելու համար և շուտով հանդիպում է երիտասարդի ընտանիքին: Ֆիլմը ներշնչված է իրական պատմությունից: Ֆիլմում որդուն մարմնավորել է հայազգի դերասան Հովհաննես Թորոսյանը:
«Ֆիլմը փառատոնի շրջանակում արդեն երեկ ցուցադրվել է: Երեկ Բոսնիայում սգո օր էր, հիշում էինք ցեղասպանության (1995 թ., Սրեբրենիցա) զոհերին: Հստակ չգիտեմ, պատահականություն էր, թե կազմակերպիչներն էին այդպես որոշել, որ հենց երեկ ցուցադրվիայս ֆիլմը: Նշում եմ, քանի որ ինձ համար շատ կարևոր է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան Իզուդին Բայրովիչը, ով ֆիլմում մարմնավորել է հորը:
Դիտարկմանը, թե ֆիլմում զուգահեռներ կան Հայոց ցեղասպանության հետ, դերասանն արձագանքեց. «Իհարկե, նմանություններ կան»:
Նա նշեց, որ այս ֆիլմը ոչ թե պատերազմի մասին է, այլ պատերազմի հետևանքների. յուրաքանչյուր զոհ արդարություն է պահանջում, ֆիլմում ներկայացված է, թե ինչպես կյանքում շատ հաճախ արդարությունը կարող է վերածվել բիզնեսի:
Իզուդին Բայրովիչը նշեց, որ ֆիլմը դեռևս չի ցուցադրվել Բոսնիայում և չի կարող ասել, թե ինչպես կարձագանքի հանդիսատեսը: Արդեն ցուցադրվել է Էստոնիայում, Բուլղարիայում, Ամստերդամում: Ըստ դերասանի, բալկանյան ժողովուրդները, ովքեր գրեթե նման իրադարձություններ ապրել են, այլ կերպ ընկալեցին ֆիլմը ի տարբերություն Հյուսիսային Եվրոպայի հանդիսատեսի, ում համար պարզ չէր, թե ինչ իրադարձություններ են պատկերված ֆիլմում:
«Այն ժողովուրդները, ովքեր ապրել են նման ողբերգություն, իրար լավ են հասկանում»,- ընդգծեց Իզուդին Բայրովիչը:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». Թրքուհու ներսում երկու թշնամի է ապրում
- «Ոսկե ծիրան». «Ինսայթ» ֆիլմի նկատմամբ ռեժիսորը հատուկ վերաբերմունք ունի
- «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում լինելու են ֆիլմերի բացօթյա անվճար ցուցադրություններ
- Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրան»-ը յուրօրինակ խաչմերուկ է
- «Ոսկե ծիրան». «Երբ ապրելու պայմաններն անմարդկային են, մարդուն շատ դժվար է պահպանել իր մարդկային դեմքը»
- Հայաստանում օտարերկրյա առաքելությունները հաճույքով են համագործակցում «Ոսկե ծիրան» փառատոնի հետ
- «Ոսկե ծիրան». Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին գալու է Հայաստան
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը
- «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն. Շատերը պատերազմի լուրերից հետո վախենում էին գալ Հայաստան
- «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կայանալու է հայկական երկու ֆիլմի պրեմիերա
- «Ոսկե ծիրան». Միջազգային խաղարկային մրցույթի համար բավականին դժվարությամբ են ֆիլմեր ընտրվել
- «Ոսկե ծիրան» փառատոնը բացվելու է «Զարե» ֆիլմով
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում