ԼՂՀ ՊԲ գլխավոր վիրաբույժ Սամվել Գևորգյանը պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով
ԼՂՀ ռազմաբժշկական ծառայության կայացման, առողջապահական համակարգի զարգացման, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորներին և տուժածներին ցուցաբերած բուժօգության և մասնագիտական սխրանքի համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ԼՂՀ ՊԲ գլխավոր վիրաբույժ, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի` բուժծառայության հարցերով խորհրդական, բ/ծ գնդապետ Սամվել Գևորգյանն այսօր պարգևատրվել է նախարարության հուշամեդալով: Այս մասին հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Պատերազմի ամենաթեժ տարիներին զբաղեցնելով Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը Սամվել Գևորգյանը 1971-1977թթ. ուսանել է Սարատովի բժշկական համալսարանում: 1978-1982թթ. զբաղեցրել է Ուլյանովսկի մարզի տեղամասային հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի պաշտոնը: 1984թ. մեկնել է Արցախ և մինչև 1992թ. աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում որպես վիրաբույժ:
Պատերազմի ամենածանր շրջանում` 1992-1994 թթ., նրան վստահվել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը: 1994-2000թթ. զբաղեցրել է ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի, 2001-2003թթ.` Իվանովի (Խոջալու) հոսպիտալի պետի պաշտոնը: Իսկ 2003-2013թթ.` կրկին նրան է վստահվել ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի պաշտոնը:
Վաստակաշատ վիրաբույժի ավանդը մեծ է ոչ միայն բուժծառայության կազմավորման, այլև հետագա զարգացման գործում: Այսօր էլ բժիշկը շարքում է: Հմուտ վիրաբույժի ձեռքերին է վստահված ամենածանր վիրավորների կյանքը: Նա շարունակում է իր հարուստ փորձը փոխանցել երիտասարդ մասնագետներին:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրականացնել է շուրջ 30 ծանր վիրահատություններ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում