Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը եզրափակչում է
Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց ազգային հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի եզրափակիչ:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը մրցակիցը Մալթայի ընտրանին էր: Վահագն Հարությունյանի սաներին այս խաղում հաջողվեց հաղթել 59:42 հաշվով:
Եզրափակչում Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստան-Անդորրա զույգի հաղթողի հետ: Վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան