Լրատվամիջոցները գրում են, իբր Brexit-ից հետո արձանագրվել է հանցագործությունների աճ
Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները հայտարարել են, որ Եվրոպական միությանը անդամակցելու հանրաքվեից հետո ատելության հողի վրա հանցագործությունների թիվն աճել է: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Հաղորդվում է, որ հանրաքվեից մեկ շաբաթ հետո հանցագործությունների թիվը աճել է 42 տոկոսով՝ համեմատած քվեարկությունից մեկ շաբաթ առաջվա տվյալների։ Այդպիսով, հունիսի 16-ից սկսած երկու շաբաթվա ընթացքում, 3076 միջադեպ է գրանցվել, որը 915-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ իրական թիվը կարող է շատ ավելի բարձր լինել. ըստ վիճակագրության, այս բնույթի չորս միջադեպերից միայն մեկն է հաղորդվում ոստիկանություն:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ այդ աճն ամենավատն է ողջ պատմության մեջ: Ոստիկանության Ազգային խորհրդի պետ Մարկ Հեմիլթոնը վստահ է, որ սա ուղղակիորեն կապված է հանրաքվեի արդյունքի հետ, ըստ որի բրիտանացիները ցանկացել են դուրս գալ ԵՄ-ից:
«Որոշ մարդիկ ընդունում են որպես իրավունք՝ իրենց ռասիստ կամ կրտական պահելու համար: Մենք չենք կարող չնկատել հանրաքվեի և ատելության հողի վրա հանցագործության թվի աճի կապը»,-հայտարարել է նա:
Ըստ նրա՝ հիմնականում խոսքը գնում է ռասիստական բնույթի հետապնդումների կամ սպառնալիքների մասին, որոնք ուղղված են տեսանելի փոքրամասնությունների և Արևելյան Եվրոպայի քաղաքացիների դեմ: Վերջին մի քանի օրերին կայունանում է հանցավորության մակարդակը և գնում է դեպի ավանդականը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան