ՄԽ համանախագահները կշարունակեն ջանքեր գործադրել. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կշարունակեն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում առաջընթաց գրանցելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ այսօր հայտարարել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը:
«Համանախագահ երկրները կշարունակեն ջանքեր գործադրել համակողմանի խաղաղության համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ բանակցություններում առաջընթաց գրանցելու, ինչպես նաև` ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման և հետաքննության մեխանիզմների ավարտման կապակցությամբ առաջարկությունների նախապատրաստման ուղղությամբ», - ասել է Ուորլիքը:
Նրա խոսքով` համանախագահները տեղեկացրել են Մինսկի խմբի անդամներին անցկացվող բանակցությունների վերաբերյալ, այդ թվում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին: