Լարրի փիսոն կմնա նոր վարչապետի հետ, Դաունինգ-սթրիթում
Լարրի անունով կատուն, որին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը վերցրել էր խնամքի կենտրոնից դեռ 2011-ին, նրա հրաժարականից հետո կմնա Դաունինգ-սթրիթում, նոր վարչապետ Թերեզա Մէյի հետ: Այդ մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է «РИА Новости» գործակալությունը:
«Դուք կունենաք ընդամենը նոր վարչապետ, իսկ ես՝ նոր տեր»,-գրված է կատվի Twitter-ի միկրոբլոգում:
Վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել է իր հրաժարականի մասին, և հաջորդ վարչապետը կլինի Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Թերեզա Մէյը: Նոր վարչապետը իր լիազորություններին կանցնի հուլիսի 13-ից: