Նոր պատերազմի կանխում, ոչ թե՝ հիմնախնդրի հանգուցալուծում
Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ բանակցային գործընթացում շահագրգիռ կողմերի և հատկապես միջնորդների ակտիվացում նկատելի է, սակայն դա ոչ թե ուղղված է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, այլ նոր պատերազմի կանխմանը: Այդ մասին Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում հիմնահարցի շուրջ նկատվող ակտիվությունը, տարածաշրջան կատարվող հաճախակի դարձած այցերը:
«Այս պահին միջնորդների ջանքերն ուղղված են վիժեցնելու Ադրբեջանի փորձերը՝ ԼՂ հարցի ռազմական ճանապարհով լուծմանը և նրան բանակցությունների սեղան վերադարձնելուն»,- նկատեց Տիգրան Աբրահամյանը:
Դիտարկմանը, թե Ադրբեջանը լավատեսական հայտարարություններ է հնչեցնում ներկայիս բանակցային գործընթացի վերաբերյալ, քաղաքագետն արձագանքեց, որ դա իմիտացիա է:
«Ներկայումս որևէ հիմքեր նկատելի չեն պնդելու, որ գործընթացը մոտ է հանգուցալուծմանը, նույնիսկ տեսանելի չեն միտումներ, որոնք մեզ հնարավորություն մտան ակնկալել, որ գործընթացում իրական շարժեր են նկատվելու:
Ադրբեջանը փորձում է «պոզիտիվ սիգնալների» ներքո քողարկել իր իրական մտադրությունը՝ ամեն գնով հասնելու խնդրի ռազմական ճանապարհով լուծմանը, որովհետև եթե մի կողմ դնենք կեղծ լավատեսությունը, իրականում Ադրբեջանի բոլոր հրապարակային հայտարարություններն ուղղված են խաղաղ բանակցային գործընթացի տապալմանը»,- հավելեց քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին