Գուցե Հրանտ Մաթևոսյանը դեմ լիներ կանաչ զանգվածը հանուն իր անվան զոհելուն.«Առավոտ»
«Առավոտ»-ը գրում է. «Երևանում կանաչ տարածքի հաշվին շինարարություն անելը դարձել է օրինաչափություն, և որքան էլ քաղաքային իշխանությունները ասեն, թե փոխվել են քաղաքի կառավարման վերաբերյալ իրենց մոտեցումները, այգիներում վեր խոյացող քարաշեն կառույցները հակառակ բանի մասին են վկայում:
Ագրարային համալսարանին կից այգում մեկ-երկու հարկանի մեծ շինություն է կառուցվում: Գրող Հրանտ Մաթևոսյանի պատվին է. այստեղ լինելու է նրա անունը կրող մշակութային կենտրոն-թանգարանը:
Չենք կարծում, որ կգտնվի մեկը, որը դեմ կլինի մեծանուն ու հայրենասեր գրողի անվամբ կենտրոն ունենալուն, բայց գուցե հայրենի բնությունը սիրող ու մեծարող հենց Հրանտ Մաթևոսյանը դեմ լիներ կանաչ զանգվածը հանուն իր անվան զոհելուն:
Բնապահպանական կառույցների հետազոտության արդյունքներով՝ Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է, և հաշվի առնելով, որ մայրաքաղաքում ապրում է մեր երկրի բնակչության գրեթե կեսը, ամեն մեկ սանտիմետր կանաչը պահպանելը, ավելացնելն ու խնամելը քաղաքային իշխանությունների պարտքը պետք է լինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին