Ջոնի Դեփը որոշել է վաճառքի հանել Վենետիկում գտնվող իր չորսհարկանի պալատը
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը վաճառքի է հանել Վենետիկի իր տունը՝ Մեծ ջրանցքի վրա գտնվող պատմական Դոննա «պալացոն»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իտալական TGCom-24 հեռուստաալիքին:
Տվյալ անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է 10,8 մլն դոլար:
«Էմբեր Հերդի հետ ամուսնալուծությունը թանկ է նստում Դեփի վրա: Դերասանը նկարիչ Ժան-Միշել Բասկիայի՝ 11 միլիոն դոլար արժողությամբ երկու նկարների վաճառքից հետո ստիպված է զրկվել մեկ այլ ընտանեկան հարստությունից»,- այս մասին նշված է հաղորդագրության մեջ:
Ջոնի Դեփը, ինչպես հայտնում է հեռուստաալիքը, այդ տունը գնել է 2010 թ-ին «Զբոսաշրջիկը» ֆիլմի նկարահանման ժամանակ, որը նկարահանվում էր Վենետիկում:
Չորսհարկանի պալացոյի ընդհանուր մակերեսը 700 քմ է: Այն ունի 7 ննջասենյակ, 9 լոգարան, վերելակ, ընդունելությունների համար նախատեսված մեծ սենյակ: Ինչպես շատ վենետիկյան պալատներ, Դեփի պալացոն ունի նավակի համար նախատեսված կայանատեղի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան