Ղարաբաղյան բանակցությունների հարցում հաջողությունը մոտ է ինչպես երբեք. Սերգեյ Լավրով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում կողմերը հաջողությանը մոտ են առավել քան երբևէ, սակայն մանրամասները բացահայտելու համար դեռ վաղ է: Այսպիսի բարձրակոչ հայտարարությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամփոփել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը:
«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս անգամ մենք ավելի շատ ենք մոտեցել հաջողության հասնելուն, քան դա եղել է մինչ այժմ», - ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` հայտարարել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հավելել է, որ Ռուսասատանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում ձեռքբերված համաձայնությունների մանրամասները դեռևս չեն բացահայտվի:
«Հակիրճ կասեմ, որ հասկանալի պատճառներով մենք բաց կերպով չենք քննարկում մանրամասները, որոնք քննարկվում են նախագահների և արտգործնախարարների հանդիպումների ընթացքում: Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին երեք կողմերի նախագահներն իրենց հանդիպման ավարտին հատուկ պայմանավորվել են, որ կողմերը զգուշորեն կվերաբերվեն ի հայտ եկած հույսի այն նշույլներին, որպեսզի «չձախողեն» իրավիճակը», - ասել է Լավրովը:
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմի վտանգ կա, քանի դեռ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին. քաղաքագետ
- Լավրովը Ալիևին ղարաբաղյան խնդրի շուրջ. «Գնահատում ենք ձեր վերաբերմունքը»
- Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ին կայցելի Ադրբեջան` քննարկելու ղարաբաղյան հարցը
- Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորումը
- Մեզ այդքան էլ դուր չի գալիս, որ ռուսական զենքը գնում է Ադրբեջանը. Նալբանդյանը` BBC-ին
- «Коммерсанть». Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի ծավալները կարող են հասնել 5 մլդ դոլարի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին