Պատերազմի վտանգ կա, քանի դեռ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին. քաղաքագետ
Փարիզում նախատեսվող Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը էական ոչ մի փոփոխություն չի բերի,-լրագրողների հետ հանդիպմանը իր կարծիքը հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Եթե սահմանին մոնիթորինգ կոչեցյալն իրականացվի այն ձևով, ոնց պատկերացնում է Ալիևը, այսինքն՝ դիտորդների թիվն ավելացվի երկուսուկես անգամ, այսինքն՝ վեցը դառնալ տասնահինգ,... դա որևէ բան չի փոխելու, առավել ևս, որ այստեղ շատ կարևոր խնդիր կա, արդյո՞ք նրանց զեկույցները հիմք կհանդիսանան եռանախագահների եզրակացությունների համար»,-ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ Փարիզի հանդիպմանը կհնչի այն, ինչ հնչել է, կոչ կանեն խաղաղությամբ հարցը լուծելու, փորձ կարվի ճնշել Հայաստանին ու պարտադրել տարածքների զիջում և այլն:
Ինչ վերաբերում է այս հանդիպումներով պատրազմի վերսկսման վտանգի հեռացմանը՝ Պապյանը նշեց, որ չեն հեռացնում և քանի դեռ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, ընդհակառակը պատերազմը մոտենում է. «Ապրիլյան օրերը ցույց տվեցին, որ Ադրբեջանը երբ ուզում պատերազմը սկսում է և երբ ուզում վերջացնում է: Հետևաբար ակնկալում է, որ նույն բանը կարող է անել հետագայում ևս»:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլից հետո որևէ լրջագույն հետևություն չի արվել. Արա Պապյան
- Փարիզում կայանալիք հանդիպումը կունենա ավելի համեստ արդյունքներ. քաղաքագետ
- Ֆրանսիայի դեսպան. Այն, որ տեղի են ունենում շփումներ, արդեն իսկ լավ նշան է
- Ալեքսանդր Իսկանդարյան. Ապրիլյան իրադարձություններից հետո ռիսկերը ավելացել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան