Բունդեսթագի ղեկավար. Գերմանիան կարող է ետ կանչել իր զինված ուժերը Թուրքիայից
Եթե Թուրքիան թույլ չտա Գերմանիայի խորհրդարանականներին այցելել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում տեղակայված Բունդեսվերի զինվորականներին, ապա Գերմանիան կարող է ետ կանչել Թուրքիայից իր զինված ուժերը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի խորհրդարանի ղեկավար Նորբերտ Լամբերտը:
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունը հաստատել էր այն տեղեկատվությունը, թե թուրքական կողմը հրաժարվել է համաձայնեցնել Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռալֆ Բրաուկզիպեի գլխավորությամբ պատվիրակության՝ ավիաբազա այցելության հետ կապված հարցերը:
Այցը նախատեսված էր այս տարվա հուլիսի սկզբին: Աղբյուրը նշում է, որ գերմանացի խորհրդարանականների մուտքը ավիաբազա նույնպես արգելված է:
«Հնարավոր է որ ևս մեկ անգամ պետք է շեշտել, որ Բունդեսթագը կհամաձայնեցնի արտերկիր գերմանացի զինվորականների մեկնելու մանդատը միայն այն ժամանակ, երբ նրանք կկարողանան մասնակցել միջազգային առաքելություններին և երբ նրանց այնտեղ ուրախ են տեսնել»,- «Sueddeutsche Zeitung» թերթին տված հարցազրւյցում այս մասին նշել է Նորբերտ Լամբերտը:
Գերմանիայի օրենսդիր մարմնի ղեկավարը հայտատարել է, որ գերմանացի զինծառայողները երկար չեն գտնվի այնտեղ որտեղ նրանց «ուրախ չեն տեսնել»:
Աղբյուրը վկայակոչելով գերմանական ԶԼՄ-ները, նշւմ է որ Անկարայի նման պահվածքի պատճառը վերջերս Գերմանիայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևն էր: Մասնավորապես` բանաձևի ընդունումից հետո Գերմանիայի օրենսդիր մարմի ազգությամբ թուրք անդամները սկսեցի ստանալ բազմաթիվ սպառնալիքներ, իսկ Թուրքիայի նախագահը կասկած էր հայտնել նրանց թուրքական ծագման ճշմարտացիության վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին