Brexit-ից հետո բրիտանացիների ծախսերն ավեացել են. Վիճակագրություն
ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեից հետո բրիտանացիները սկսել են ավելի շատ ծախսել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին է վկայում Barclaycard-ի տվյալները:
Նախորդ շաբաթների համեմատ հունիսի 24-30-ը բրիտանացիները ծախսել են 2,14 անգամ ավելի շատ միջոցներ՝ Barclaycard-ի կրեդիտային և դեբետային քարտերից:
Նշվում է, որ բրիտանացիները սկսել են քիչ ծախսել փաբերում և ռեստորաններում: Մեծ Բրիտանիայի բնակիչների ծախսերն աճել են 3,1 տոկոսով նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատությամբ:
Barclaycard տվյալների համաձան, բրիտանացիների 81 տոկոսը կարծում է, որ Brexit-ի հետ կապված ամենօրյա սպառման ապրանքների գները բարձրացնում են: Սպառողների 43 տոկոս կարծում է, որ իրենց ֆինանսական վիճակը շուտով կվատանա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան