Գեղամ Նազարյան. Քաղաքական ուժը, որը իշխանության մաս չի կազմում, ընդդիմություն է
«Քաղաքագիտական առումով՝ միակ ընդդիմություն չի կարող լինել, դա նոնսենս է: Միակ ընդդիմությունը և միակ իշխանությունը Կոմունիստական կուսակցության ժամանակաշրջանում Կոմկուսն էր, որը և՛ իշխանություն էր, և՛ ընդդիմություն էր»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում խոսելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած մեկ ընդդիմության գաղափարի մասին՝ հայտարարել է «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանը:
Անդրադառնալով Փաշինյանի այն մտքին, որ նախկինում իշխանության մաս կազմած ուժը չի կարող ընդդիմադիր լինել, Նազարյանն ասել է, որ ոչ ոք իրավունք չունի որոշելու, թե ով է ընդդիմադիր, և ով ոչ. քաղաքական ուժը, որը իշխանության մաս չի կազմում, ընդդիմություն է:
Ըստ Գեղամ Նազարյանի՝ եթե Վրաստանի հասարակությունը շարժվեր Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, Շևարդնաձեն Վրաստանում դեռևս նախագահ կլիներ, քանի որ Սաակաշվիլին ժամանակին աշխատել է Շևարդնաձեի հետ:
Խոսելով առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին՝ Նազարյանն ասել է, որ «Համախմբումը» կարևորում է բոլոր ընտրությունները և այս կամ այն ձևաչափով անպայման մասնակցելու է Գյումրիի և Վանաձորի ընտրություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին