«Ոսկե ծիրան». «Ինսայթ» ֆիլմի նկատմամբ ռեժիսորը հատուկ վերաբերմունք ունի
«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմ» մրցույթում ընդգրկված ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ» ֆիլմը, որը պատմում է Պավել Զուևի մասին, ով, դժբախտ պատահարից հետո կորցնելով տեսողությունը, ստիպված է կյանքը նորից սկսել՝ մթության մեջ: Երիտասարդ տղամարդը պետք է նորից սովորի ուտել, քայլել, ինքնուրույն լողանալ, տան գործերն անել և նույնիսկ պատուհանից նայել առանց որևէ բան տեսնելու: Նախորդ կյանքի հետ բոլոր կապերը խզված են: Նոր կյանքում կույր Զուևը հանդիպում է մի բացառիկ կնոջ, որը կարողանում է ավելին տեսնել, քան ուրիշներն են ունակ: Նրա անունը նշանային է՝ Նադեժդա (թարգմանաբար՝ «հույս»): Նա աշխատում է տեղի հիվանդանոցում: Նադեժդան օգնում է Զուևին գտնել իր ուժեղ կողմերն ու գոյության իմաստը:
Լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի պրոդյուսեր Կատյա Ֆիլիպովան ասաց, որ ռեժիսորը հատուկ, առանձնակի վերաբերմունք ունի այս ֆիլմի նկատմամբ, քանի որ նաև սցենարի հեղինակն է:
Գլխավոր հերոսը, ըստ նրա, հավաքական կերպար է, նախքան նկարահանումները, շփվեն են մի քանի կույր մարդկանց հետ:
«Եղել են տարբեր կենտրոններում, ձեռնարկություններում, որտեղ աշխատել են նման մարդիկ: Իրականում, մեծ փորձություն է, ամենասարսափելին առաջին երկու տարին է, այդ փուլն էլ անցնում են հարազատների, կնոջ կամ ամուսնու օգնությամբ»,- նշեց ֆիլմի պրոդյուսերը՝ հավելելով, որ ֆիլմն այն մասին չէ, թե ինչքան դժվար է լինել կույր, այլ գեղարվեստական մտածված պատմություն է, ինչ կապված է կուրության հետ, աշխատում է որպես գործոն:
Խոսելով գլխավոր դերակատարի մասին, Ն. Ֆիլիպովան ասաց, որ երկար են փնտրել, թե ով կարող է կատարել այդ դերը, քանի որ դժվար է մարմնավորել կույր հերոսի, այնպես անել, որ հանդիսատեսը համոզված լինի, որ, իրոք, կույր է: Գլխավոր դերակատարն է Ալեքսանդր Յացենկոն, դերասանուհին՝ Ագրիպինա Ստեկլովան:
Ֆիլմն արդեն արժանացել է «Նիկա» մրցանակի:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում լինելու են ֆիլմերի բացօթյա անվճար ցուցադրություններ
- Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրան»-ը յուրօրինակ խաչմերուկ է
- «Ոսկե ծիրան». «Երբ ապրելու պայմաններն անմարդկային են, մարդուն շատ դժվար է պահպանել իր մարդկային դեմքը»
- Հայաստանում օտարերկրյա առաքելությունները հաճույքով են համագործակցում «Ոսկե ծիրան» փառատոնի հետ
- «Ոսկե ծիրան». Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին գալու է Հայաստան
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը
- «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն. Շատերը պատերազմի լուրերից հետո վախենում էին գալ Հայաստան
- «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կայանալու է հայկական երկու ֆիլմի պրեմիերա
- «Ոսկե ծիրան». Միջազգային խաղարկային մրցույթի համար բավականին դժվարությամբ են ֆիլմեր ընտրվել
- «Ոսկե ծիրան» փառատոնը բացվելու է «Զարե» ֆիլմով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին