Հունիսին հավաքագրված հարկերի և տուրքերի թիվըՊԵԿ-ը մինչ օրս չի հրապարակել.«Ժողովուրդ»
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ամեն ամսվա սկզբին հրապարակում է նախորդ ամսում հավաքագրված հարկերի և տուրքերի թիվը: Հունիսին հավաքագրված հարկերի և տուրքերի թիվը, սակայն, ՊԵԿ-ը մինչ օրս չի հրապարակել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս «լռության» պատճառն այն է, որ հարկային մուտքերը նախատեսվածից 12 միլիարդ դրամով պակաս են եղել, ու այս օրերին ՊԵԿ-ում փորձում են այդ «բացը» լրացնել:
«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից կտրականապես հերքեցին նախատեսվածից պակաս հարկեր հավաքագրելու մասին լուրերը՝ հավաստիացնելով, որ մի քանի օրից այդ տվյալները կհրապարակվեն:
«Նկատենք, որ այս տարվա առաջին կիսամյակի պլանով հարկեր և տուրքերից պետբյուջե մուտքերը պիտի կազմեն առնվազն 519 միլիարդ 687 միլիոն դրամ: Հինգ ամիսների արդյունքներով հավաքագրվել էր 419 միլիարդ 667 մլն դրամ: Այսինքն՝ կիսամյակի պլանը կատարելու համար հունիսի հարկային մուտքերը 100 միլիարդ դրամից ավել պետք է լինեին: Ի դեպ, անցած տարի հունիսին 90 մլրդ դրամի հարկ է հավաքագրվել»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա