Հանրապետական կուսակցությունն առայժմ որոշել է Ստեփանավանում այլևս չպաշտպանել գործող քաղաքապետին.«ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով Հանրապետական կուսակցությունն առայժմ որոշել է Ստեփանավանում այլևս չպաշտպանել գործող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին, որի անունը պարբերաբար կապվում է տարբեր աղմկոտ պատմությունների հետ:
«Ղարաքեշիշյանի պաշտոնավարման ընթացքում նրա եղբոր՝ Սարգիս Ղարաքեշիշյանի վերաբերյալ նույնպես տարբեր աղմկոտ պատմություններ են հրապարակել»,-գրում է թերթը:
ՀՀԿ-ից թերթի աղբյուրների փոխանցմամբ, կուսակցության վերնախավը որոշել է ազատվել Ղարաքեշիշյան եղբայրներից: Իհարկե, դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն չի սատարելու գործող քաղաքապետին:
Հիշեցնենք, Գյումրիում էլ ՀՀԿ-ի անդամ առաջադրելու նախնական որոշում էր կայացվել, բայց Սամվել Բալասանյանը կարողացավ իր հարցերը լուծել: Ստեփանավանում քաղապետի ընտրությունները տեղի կունենան աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբոր ամիսներին, օրը դեռ որոշված չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան