Իտալիայում գնացքի բախման հետևանքով զոհերի թիվն աճել է
Իտալիայի հարավում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը աճել է՝ հասնելով 27-ի: Այդ մասին պաշտոնական տվյալներ են հրապարակել երկրի փրկարարները, տեղեկացնում է «ТАСС» գործակալությունը:
Նշվում է, որ զոհերի վերաբերյալ տեղեկությունը վերջնական չէ, քանի որ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ըստ աղբյուրի, հայտնի է, որ զոհերի թվում է նաև մեքենավարը; Նրա գործընկերը հոսպիտալացվել է՝ ծանր վնասվածքներով:
Ողբերգական պատահարը տեղի էր ունեցել իտալական Անդրիա և Կոռատո բնակավայրերի միջև: Պատահարի հետևանքով գնացքի վագոնները ամբողջությամբ ոչնչացվել էին: