Հասարակություն 15:44 13/07/2016 Հայաստան

Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը կրճատում են ոչ չարաշահումների համար. Բաբկեն Պիպոյան

Պետական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթի կասեցումը վերաբերում է 2017-2019թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության բաղադրիչի ներառմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության  զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ մինչև այս տարվա դեկտեմբերի 20-ը պետական ծառայողները կարող են օգտվել հանգստի բաղադրիչից:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ոլորտում իսկապես կան չարաշահումներ և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարած չարաշահումների արդյունքում մի շարք գործեր արդեն քննվում են:

Վարչության պետը նաև հայտնեց, որ հանգստի բաղադրիչի կասեցմանը նախորդել են տուրօպերատորների գործունեության դադարեցումը: «Մեկ տուրօպերատոր հանվել է ցանկից, 2-ի հրամանն արդեն ստորագրվել է, իսկ մյուս տուրօպերատորներին տրվել է նախազգուշացում»,- ասաց նա:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ կան հանձնարարականներ, շահագրգիռ կողմերը՝    էկոնոմիկայի, ֆինանսների, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններն  ուսումնասիրություններ են իրականացնում, որպեսզի համապատասխան առաջարկություններ մշակեն սոցիալական փաթեթներում հնարավոր չարաշահումները բացառելու համար: Ուստի, էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան  չբացառեց, որ 2017թ-ի պետական բյուջեում նորից ներառվի հանգստի բաղադրիչը:

«Ի վերջո պետք է հաշվի առնել, որ սոցփաթեթների ներդրումն ընդամենը 3-4 տարվա պատմություն ունի, իսկ դա իրենից ենթադրում է, որ  ընթացքում կլինեն խնդիրներ, որոնց պետք է լուծումներ տալ»,- ընդգծեց Մեխակ Ապրեսյանը:

Մյուս բանախոսը՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ հանգստի բաղադրիչն իր մեջ ներառում է նաև վարկերի մարում ու կրթության բաղադրիչը. «Չպետք է մոռանանք նաև վարկերի մարման և կրթության բաղադրիչի մասին: Նվազագույն՝ 55 հազար դրամ աշխատավարձ ստացողը կարողանում էր կամ երեխային կրթության տալ, կամ  ազատվել մեկ ամսվա  վարկի մարումից»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքերով՝ կառավարությունը կասեցումն անում է չարաշահումների պատճառով, այսինքն՝  ոլորտը չի վերահսկվում: «Սա նշանակում է, որ չարաշահումներն այնպիսի մակարդակի վրա են, որ կասեցնում են հանգստի բաղադրիչը: Իսկ իմ ենթադրություններով՝  հանգստի բաղադրիչը կրճատում են ոչ թե նրա համար, որ ոլորտում չարաշահումներ կան, այլ պետությունը գնում է բյուջեի խնայողության»,-ասաց նա:

Ըստ Բաբկեն Պիպոյանի՝  սոցփաթեթի  ներդրման ժամանակ հայտարարում էին, որ պետական աշխատողները հնարավորություն կունենան հանգստանալ և դա  կբարձրացնի նաև  նրանց աշխատունակությունը: Բայց այդ, հիմնավորում էին , որ այն կնպաստեր հյուրանոցային բիզնեսի զարգացմանը, ինչը իր հերթին կնպաստեր զբոսաշրջության զարգացմանը. «Այսինքն՝ հիմա մենք կասեցնում ենք այն բոլոր դրական միտումները, որոնք  որպես բարեփոխում անում էր պետությունը»:

Բաբկեն Պիպոյանը նաև նշեց, որ սոցփաթեթի շահառուները բացառապես պետական աշխատողներ են, իսկ պետական աշխատողը չի կարող ընդվզել, ուստի այս դեպքում բյուջետային խնայողություն անելը շատ ավելի հեշտ է:  

Այսպիսով, ըստ Բաբկեն Պիպոյանի, գործադիրը  վերահսկողական և աշխատանքի կազմակերպման տեսանկյունից ունեցել է բացթողումներ, սակայն դրանց համար պատասխանատվություն չեն կրում նրանք, որոնք չեն կարողացել այս տարիների ընթացքում  առավել արդյունավետ և թափանցիկ աշխատեն:

Նա նաև նշեց, որ այս որոշումը հարված է քաղաքացիական ծառայողին, ով հնարավորություն չուներ ապահովել իր հանգիստը: «Եթե  պետական աշխատողը իր  70 հազար դրամ հանգիստը նախընտրում է փոխարինել 30 հազար դրամ կանխիկ գումարով,  դա  նշանակում է, որ նա սոցիալապես վատ պայմաններում է ապրում»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:00
Հայաստանի տարբեր շրջաններում գետնաբուքը շարունակվում է
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում, դիտվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ...
Աղբյուր` Panorama.am
22:57
Սարսափելի դեպք Կրասնոյարսկում. Ուսանողուհին ծննդաբերել է զուգարանում, ապա երեխային գցել աղբամանի մեջ
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Կրասնոյարսկի շրջանում։ Կանսկ քաղաքում 17-ամյա ուսանողուհին ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում, ապա նորածին...
Աղբյուր` Panorama.am
22:52
Վրաստանում անչափահաս երեխան և նրա ընտանիքը մնացել են ձյան տակ
Վրաստանի ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում են արևմտյան Վրաստանում առատ ձյան...
Աղբյուր` Panorama.am
22:45
Խոշոր վթար «Արծվի թևեր»-ի մոտ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ...
Աղբյուր` Panorama.am
22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}