Մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք գովազդում մեր երկիրը. Տուրօպերատորների միության նախագահ
«Հայաստանի պոտենցիալը մեծ է տուրզիմի զարգացման համար, թե պատմամշակութային ժառանգության, թե բնական ռեսուրսների, թե մարդու, հայի հյուրընկալության առումով»,-լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ Տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը:
«Տարիներ շարունակ մեզ մոտ զբասաշրջիկների աճի ավելացում կա: Այդ աճը մենք ոչ թե տոկոսով պիտի գնահատենք, այլ թե որքան գումար է վաստակել երկիրը, բյուջեն տուրիզմից: Աշխարհում նախորդ տարի տուրիզմի շրջանառությունը կազմել է մեկ տրիլիոն դոլար: Բոլոր պետք է հասկանանք, որ մեկ զբասաշրջիկի այցը ստեղծում է մեկից հինգ հարակից ոլորտների աշխատատեղեր»,-ասաց նա:
Տուրօպերատորների միության նախագահի խոսքով՝ տուրիզմը ցանկացած երկրի զարգացման լոկոմոտիվն է, եթե տուրիզմը զարգանա, կզարգանա գյուղատնտեսությունը, թեթևարդյունաբերությունը, շինարարությունը, գինեգործությունը, կոնյակագործությունը և այլն:
«Մեզ պետք է այսօր մտահոգի ներգնա ու ներքին տուրիզմը: Մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք գովազդում մեր երկիրը, պետք է ընտրենք թիրախային երկրներ գովազդի համար: Տուրիզմի զարգացման համար մեզ հրատապ անհրաժեշտ է երեք տարվա ռազմավարական ծրագիր մշակենք: Այս պահին պետք է աշխատանք կատարենք Ռուսաստանի և Իրանի հետ: Ռուսներն ավելի շատ գնում են Վրաստան և Ադրբեջան, քան գալիս են Հայաստան: Մենք Ռուսաստանում ընդհանրապես գովազդ չենք անում, մեզ անհրաժեշտ է ճիշտ աշխատանք կատարենք, որպեզսի ռուս զբասաշրջիկը գա Հայաստան»:
Ինչ վերաբերում է Իրանից եկողներին, նա նշեց, որ նրանք եկել են, ու միշտ էլ գալու են, դա այլ խնդիր է, բայց պետք է ծրագիր մշակել, որ նրանք գան կան որպես կազմակերպված զբոսաշրջիկներ, որոնք գալիս են տուրօպերատորներից օգտվելով՝ նախապես վճարած կարգով:
Ռոբերտ Մինասյանը ևս մեկ մտահոգություն ներկայացրեց, ըստ որի Հայաստանում դեֆիցիտ կա որակով մասնագետների, 90 տոկոսը չունեն մասնագիտական կրթություն. «Հաճախ զբոսաշրջիկն ավելի շատ բան է իմանում մեր երկրի մասին, քան մենք: Ցանկացած հյուրանոցի, ռեստորանի համար պատրաստված կադրեր են անհրաժեշտ, դրա համար բնավ էլ անհրաժեշտ չէ բարձարգույն կրթություն, այլ միջին մասնագիտական կրթության կադրեր, բայց ոլորտում մասնագիտացված»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին