Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ թեկնածուն արդեն հայտնի է
Հոկտեմբերի 2-ին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրում է Վանաձորի ԲՀԿ կառույցի ղեկավար Հրանտ Մարգարյանի թեկնածությունը: Այդ մասին տեղեկացնում է ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
Նրա խոսքով, ԲՀԿ տարածքային կառույցը այդ մասին որոշումը կայացրել է այսօր:
«Քիչ առաջ ավարտվեց Վանաձորի տարածքային կառույցի նիստը: Նիստին ներկա էին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, ԲՀԿ քաղխորհրդի անդամներ: ԲՀԿ Վանաձորի տարածքային խորհուրդը հոկտեմբերի 2-ին կայանալիք Վանաձորի ավագանու ընտրություններում ԲՀԿ քաղխորհրդին առաջարկեց Վանաձորի ԲՀԿ կառույցի ղեկավար Հրանտ Մարգարյանի թեկնածությունը: Հոկտեմբերի 2-ին կայանալիք Վանաձորի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածուն կլինի Հրանտ Կառլենի Մարգարյանը», -ասաց նա:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հանրապետական կուսակցությունը որոշել է Վանաձորի քաղաքապետի ընտրություններում առաջադրել և պաշտպանել Վանաձորի Նոտարական գրասենյակի նոտար Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը: Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը: