Նավթի համաշխարհային գներն անկում են ապրել
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները շարունակում են անկում ապրել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,83%-ով՝ հասնելով 46,41 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,62%-ով՝ հասնելով բարելի համար 47,91 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: