Հանքավանում ընթանում է տեխնոլոգիական ճամբար
Հուլիսի 11-25-ը Հանքավանում անցկացվում է ամառային տեխնոլոգիական ճամբար 9-13 տարեկան 600 դպրոցականների համար: Ամառային ճամբարն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:
Տեխնոլոգիական ճամբարին մասնակցում են Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաներն ու մարզերի «Արմաթ» ինժերական լաբորատորիաների սաները:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից մանրամասնում են, որ ստեղծարար և ակտիվ հանգստի պայմաններում համախմբված դպրոցականները կիսվում են ինժեներական հմտություններով, յուրացնում նոր գիտելիքներ ու խրախուսում միմյանց:
Երեխաները մասնավորապես սովորում են ծրագրավորել գծին հետևող ռոբոտ: Բացի այդ, թիմային աշխատանքի միջոցով նրանք նոր եռաչափ տպիչներեն ստեղծում Արցախի դպրոցների համար:
Տեխնոլոգիական ճամբարի մասնակիցները սովորում են նաև ազգային պարեր և ակտիվորեն մասնակցում հայրենաճանաչությանն ուղղված արշավների: