CNN-ը Հայաստանը դասել է լավագույն գինեգործական ուղղությունների շարքում
«Համաձայն Աստվածաշնչի՝ աշխարհում առաջին անգամ գինի արտադրել են Հայաստանում՝ Արարատ լեռան ստորոտում, որտեղ և Նոյը տնկեց առաջին խաղողի վազը ջրհեղեղից հետո: Հնէաբանները համաձայն են առնվազն գինեգործական ավանդույթի հնության հետ. մոտ 6 հազար հարյուր տարվա հնության գինու արտադրավայր է հայտնաբերվել այստեղ»:
Այս մասին գրում է «CNN» պարբերականը՝ Հայաստանի Վայոց ձորի մարզը ներառելով աշխարհի 15 գինեգործական ուղղությունների շարքում, որտեղ աճեցված խաղողով պատրաստվում են լավագույն գինիները:
«Իտալացիներն ասում են, որ ուտելիքն առանց գինու նման է առանց արևի օրվան: Իրականում, շատ մշակույթների համար գինին ուտելիքի կարևոր մասն է, և գինու արտադրությունը Միջերկրածովյան տարածաշրջանից տարածվել է բոլոր մայրցամաքներ:
Այսօր գինեգործական երթուղիներն ու տուրերը ավելի հիասքանչ են, քան երբևէ` կարևորից (Բորդո) և գեղարվեստականից (Քեյփ Թաուն) մինչև պատմականն (Հայաստան) ու անսպասելին (Բրազիլիա)»,- գրում է պարբերականը` ներկայացնելով 15 լավագույն գինեգործական երթուղիները:
Ավստրալիայից, ԱՄՆ-ի Կալիֆորնիայից, Պորտուգալիայից, Հարավային Աֆրիկայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Չիլիից, Կանադայից, Իտալիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից հետո պարբերականն անցում է կատարում դեպի Հայաստան`Վայոց ձոր:
«Տեղական Արենիի բազմազանությունը դարեր շարունակ մնացել է անփոփոխ` շնորհիվ բարձր դիմացկունության: Վայոց ձորն այն տարածաշրջանն է, որտեղ գինու արարմանը նպաստում է տարեկան 300 արևոտ օրը:
Ամենաշատ կազմակերպվող տուրերն արվում են այն տարածքներում, որտեղ կա աննման կարմիր «Areni Noir»-ը, որն էլ 2012 թվականին Հայաստանը դրեց միջազգային գինեգործական քարտեզի վրա»,- եզրափակում է CNN-ի հոդվածագիրը :