Շոտլանդիայի վարչապետը հրաժարվել է ճանաչել Brexit-ի արդյունքները
Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ հարգանքով է մոտենում բրիտանացիների մեծամասնության ընտրությանը, ովքեր քվեարկել են Եվրոպական միությունից դուրս գալու օգտին, և Բրիտանիայի ապագա վարչապետ Թերեզա Մեյի այդ որոշումը իրականացնելուն, սակայն հաստատել է, որ կպաշտպանի ԵՄ-ում մնալու շոտլանդացիների որոշումը: Լուրը գրում է Rosbalt.ru-ն:
«Ես հարգում եմ մարդկանց որոշումը», -ասել է նա Լոնդոնում ճեպազրուցի ժամանակ, ավելացնելով, որ ըմբռնումով է մոտենում Մեյի հայտարարությանն այն ամսին, որ «Brexit-ը մնում Brexit»:
«Մեյը մանդատ ունի իրականացնելու ԵՄ-ից դուրս գալը: Բայց այդ մանդատը չի վերաբերում Շոտլանդիային»,-ասել է Սթերջենը:
«Ես նույնպես պարտականություն ունեմ հարգելու շոտլանդացիների տեսակետը, որոնք քվեարկել են ԵՄ-ում մնալու օգտին»,-հավելել է նա:
«Brexit-ը չի նշանակում Brexit Շոտլանդիայի համար»-ասել է երկրի վարչապետը՝ փոխակերպելով Մեյի արտահայտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Լրատվամիջոցները գրում են, իբր Brexit-ից հետո արձանագրվել է հանցագործությունների աճ
- Brexit-ից հետո բրիտանացիների ծախսերն ավեացել են. Վիճակագրություն
- Brexit-ից հետո Բրիտանիան բաց է բիզնեսի համար. Ֆինանսների նախարար
- Մեծ Բրիտանիայում Brexit-ի հակառակորդների համար թերթ է վաճառքի հանվել
- Լոնդոնում բողոքի երթ է անցկացվում՝ ընդդեմ Brexit-ի
- Շոտլանդիան ԵՄ կազմում մնալու տարբերակներ կփնտրի
- «Brexit»-ի հետևանքները ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համար