«Ո՞վ է հաջորդը». Կնասպանության դեմ բողոքի ակցիա
«Ո՞վ է հաջորդը», «Կացին դատավոր», «Իկական տղամարդը կնոջը չի ծեծում», «Բռնությունը սեր չէ»… Այս ու այլ գրություններով ցուցանակներ բռնած մի քանի քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա իրականացրեցին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջև:
Ակցիայի մասնակիցներն ուշադրություն հրավիրեցին օրեր առաջ Երևանում կնասպանության ահասարսուռ դեպքին, որը կարելի էր կանխել, եթե դատավորը կամայական որոշում չկայացներ:
«Նելլի Բաղդասարյան անունով դատավորն իր կամայական որոշմամբ ի կատար չի ածել դատարանի՝ բռնարարին ազատազրկման որոշումը: Մենք այժմ բողոքում ենք դատական սխալների դեմ, որոնք մարդկային կյանքեր են արժեցել»,-լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:
Ակցիայի մասնակիցները բարձրաձայնում են. «Մենք ունենք ձեր աջակցության կարիքն ու սա ևս մի առիթ է բարձրաձայնելու դատական համակարգում տեղի ունեցող դատական սխալների մասին»:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 08-ին՝ ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում 1985 թ. ծնված Վ.Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչներ, նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան և Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից 1952 թ. ծնված Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և Վաչագան Մանսուրյանները՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Դա երեխայի կռիվ չէր, դա փողի կռիվ էր. Փաստաբանը՝ կացնահարման դեպքի մասին
- Երևանում կատարված դաժան սպանության փաստի առթիվ քրգործ է հարուցվել
- Դաժան սպանություն Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան