Թրամփն իր շարքերն անցնելու կոչ է անում դեմոկրատներին
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփն իր շարքերն անցնելու կոչ Է արել դեմոկրատ Բեռնի Սանդերսի կողմնակիցներին:
«Բեռնիի բոլոր ընտրողներին, ովքեր ցանկանում են դադարեցնել վատ առևտրական համաձայնագրերը և հատուկ գլոբալ շահերը, մենք գրկաբաց ողջունում ենք ձեզ: Մարդիկ ամենից առաջ», - գրել Է Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում:
Ըստ «Ռիա նովոստի»-ի՝ Սանդերսը նախօրեին պաշտոնապես պաշտպանել Է Հիլարի Քլինթոնի՝ որպես դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի: Իր ելույթում սենատորը կրկին կոչ Է արել թույլ չտալ, որ Թրամփը երկրի նախագահ ընտրվի:
Միլիարդերն իր հերթին հայտարարել Է, որ «Բեռնին այժմ պաշտոնապես կոռումպացված համակարգի մի մասն Է», որի տակ նա նկատի ունի ինչպես Քլինթոնին, այնպես Էլ Բարաք Օբամայի գործող վարչակազմին:
Աղբյուրը նշում է, որ սոցհարցումներով Քլինթոնը միջինը 4-6 տոկոսով առաջ է անցնում Թրամփից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին