Հովհաննես Մարգարյան. Փաշինյանի հնչեցրած քննադատությունները նախանձի հետևանք են
«Իրավունք ունեմ մտածելու և փաստելու, որ ինչ-որ պայմանավորվածության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն, իշխանությունից բացի, արդեն պետք է քննադատի նաև ընդդիմությանը: Սա, կարծես թե, ուղղորդված գործընթաց է, որ թույլ չտան ընդդիմությանը համագործակցել»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում պատասխանելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՕԵԿ խմբակցության հասցեին հնչեցրած քննադատություններին՝ հայտարարել է ԱԺ ՕԵԿ պատգամավոր, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:
Հովհաննես Մարգարյանի բնութագրմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատությունները նախանձի և չարության հետևանք են: «Հայտարարում է, թե ընդդիմություն գոյություն չունի, միակ ընդդիմությունը ինքն է: Այդպես չի լինում: Ռեմբո՞ն է, ո՞վ է, կինոյի միջի տղա՞ն է: Դա գործերով պետք է լինի, այլ ոչ խոսքերով»,- ասել է Մարգարյանը:
Պատգամավորը հավելել է, որ օրերս գյումրեցիներն իրեն ասել են, թե տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է ընդդիմության Պավլիկ Մորոզովը:
Անդրադառնալով Փաշինյանի քննադատությանը, թե ՕԵԿ-ը ընտրություններից ստացած ձայները վաճառել է իշխանությանը՝ փոխարենը ստանալով կոնյակի գործարան և հեռուստաընկերություն՝ Մարգարյանն ասել է, որ Արթուր Բաղդասարյանը կոնյակի գործարանը նվեր չի ստացել և այն կառուցել է վարկով՝ զրոյից՝ ստեղծելով աշխատատեղեր, ինչը միայն ողջույնի է արժանի:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Մարդիկ ուզում են քաղաքական դաշտում տեսնել մեկ ընդդիմություն
- «Անամոթ սուտ է». Զոհրաբյանի արձագանքը Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան