ԱՄՆ-ն Սիրիայի պատերազմում տուժածներին ևս 439 մլն դոլար օգնություն կհատկացնի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Վաշինգտոնը ևս 439 մլն դոլար հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիայի պատերազմում տուժածներին օգնելու համար,-գրում է «Գազետա.ռու»-ն:
Պետքարտուղարության կայքում հաղորդվում է, որ Սիրիային տրամադրած մարդասիրական օգնության ընդհանուր գումարը կհասնի 5,6 մլրդ դոլարի:
Նշվում է, որ Սիրիայի մինչպատերազմյան բնակչության ավելի քանի 2/3-ը կամ 18 մլն մարդ օգնության կարիք ունի: Նրանցից մի մասը մնացել է, բայց շատերը ստիպված են եղել փախչել այլ պետություններ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Քերրին մտադիր է Մոսկվայում քննարկել սիրիական կարգավորումը: Իր հերթին էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պետքարտուղարի այցի ընթացքում՝ Մոսկվայում հուլիսի 14-15-ին, նրա հետ կքննարկեն Սիրիայում զինված ընդհարումների դադարեցման իրականացման վերաբերյալ խնդիրը: