Տեղի է ունեցել Ախալքալաքում սպանված հայ ընտանիքի հուղարկավորությունը
Այսօր Վաչիանում հուղարկավորել են սեփական տան մեջ դաժանաբար սպանված Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին: Հուղարկավորությանը ներկա են եղել Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, Ախալքալաքի տեղական իշխանության ներկայացուցիչները, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևոր դասը: Ընտանիքի հոր՝ Վաղինակ Քաչոտյանի ցանկությամբ Քաչոտյաններին հուղարկավորել են Վաչիանի գերեզմանատանը: Վերջինս երեկ էր եկել Ռուսաստանից: Այս մասին հայտնում են «Ջավախք նյուզ»-ը:
Քաչոտյանների հոգեհանգիստը տեղի է ունեցել Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցում:
Հուլիսի 9-ի գիշերը լույս 10-ին Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին՝ 37-ամյա Օֆելյային, 16-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային և 5-ամյա Սերգեյին սպանել էին սեփական տան մեջ: Քաչոտյանների սպանության մեջ մեղադրվում է նույն գյուղի 24-ամյա բնակիչ Նոդար Ակոպովը: Նա ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործը բացահայտվել է
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործով ձերբակալված կա
- Ախալքաքում հայ ընտանիք է սպանվել