Մշակույթ 16:00 13/07/2016

«Ոսկե ծիրան». Ինչպես կարող է միայնակ մայրը պայքարել և կյանքում գտնել իր տեղը

«Ոսկե ծիրան» երևանյան փառատոնը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանի երկրների կինոներին, մասնավորապես  վրացական: Պատճառը ոչ միայն այն է, որ նրանք մեր հարևաններն են, և մենք պետք է, որ լավ իմանանք նրանց, նաև այն պատճառով, որ վրացական կինոն  իսկապես հետաքրքիր զարգացում է ապրում,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Ըստ նրա, վրացական կինո մի նոր սերունդ է եկել, որը մի կողմից զարգացնում է արդեն ունեցած լավ, հիանալի կինոյի ավանդույթները, մյուս կողմից իր ասելիքն է իր հետ բերում:

«Երբ դիտարկում ենք այս նոր սերնդի ռեժիսորների ֆիլմերը, զգում են, թե ինչ է կատարվում այդ երկրում, ինչպես են ապրում այդ մարդիկ, զգում ենք Վրաստանի ժամանակի նեռվը: Մի բան, որ գուցե ամենաարժեքավորն է արվեստում, երբ հաղորդակից ենք լինում հասարակ մարդկանց կյանքին»,- նշեց կինոգետը:

Միքայել Ստամբոլցյանը ներկայացրեց կինոփառատոնի Միջազգային խաղարկային ֆիլմ մրցույթում ընդգրկված վրացի ռեժիսոր Նինո Բասիլիայի «Աննայի կյանքը» ֆիլմը՝ նշելով, որ հանձնաժողովը միաձայն ընտրեց այս ֆիլմը մրցույթի համար:

Երիտասարդ, միայնակ մայրը որոշում է մեկնել Ամերիկա՝ բարելավելու իր և աուտիզմով հիվանդ երեխայի կյանքը: Աննան ռիսկի է դիմում, վաճառում է տունը և գումարը վճարում  մի մարդու, ով խոստանում է նրա համար անօրինական ճանապարհով դեսպանատնից վիզա ձեռք բերել: Պարզվում է, որ այդ մարդը խարդախի մեկն է և որոշել է Աննայի գումարն օգտագործել  սեփական ընտանիքին արտասահման տանելու համար: Աննան, կորցնելով գումարը հետ ստանալու բոլոր հույսերը, առևանգում է այդ մարդու վեցամյա  աղջկան:

Ֆիլմն  այս տարվա ընթացքում արդեն երկու մրցանակի է արժանացել՝  Վալենսիայի Կինոլուսարձակ միջազգային փառատոնում ճանաչվել է «Լավագույն ֆիլմ», Բուենոս Այրեսի Construir Cine միջազգային կինոփառատոնում ստացել է «Արժանիք» մրցանակը:

Ասուլիսին ներկա ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ Նինո Բասիլիան նախ ասաց, որ մեծ պատիվ է իր համար մասնակցել «Ոսկե ծիրան» փառատոնին: Ըստ նրա, լավ ռեժիսոր լինելու համար  պետք է շատ արկածներ ունենալ, շատ բաների միջով անցնել: Նինոն նշեց, որ ինքը որպես ռեժիսոր  երկար փորձ չունի: Սկզբում նկարահանել է վավերագրական ֆիլմեր, քանի որ, նրա խոսքով, Վրաստանում շատ դժվար է ֆիլմի ֆինանսավորում գտնելը: Նինո Բասիլիան իր հեղինակած սցենարի համար արժանացել է Վրաստանի ազգային կինոկենտրոնի մրցանակին և նկարահանել  իր առաջին խաղարկային ֆիլմը՝ «Աննայի կյանքը»:

«Սա եռագրության առաջին ֆիլմն է: Երկրորդ և երրորդ ֆիլմերում կանայք նույնպես գլխավոր դերում են լինելու: Միշտ ցանկացել եմ ցույց տալ, թե կանայք կյանքում ինչպես են պայքարում, ինչքան ուժեղ են»,- նշեց ռեժիսորը:

Ն. Բասիլիան ասաց, որ  իրական պատմություն է, նման բաներ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ է պատահել:

«Ես ինքս ներգրավված եղել եմ նման իրադրությունում: Իմ ընկերներից մեկը խնդրեց գտնել մեկին, ով կկարողանա օգնել այդ հարցում: Ի վերջո մենք փրկվեցին, այդ մարդը չկարողացավ  մեզանից գումար շորթել»,-նշեց Նինոն՝ հավելելով, որ շատ պատմություններ գիտի, թե ինչպես են վրացի կանայք ցանկացել Կանադայով, Մեքսիկայով անցնել ԱՄՆ, նույնիսկ խողովակի միջով են փորձել անցնել:

Երիտասարդ ռեժիսորը նշեց, որ ֆիլմի միջոցով նաև ցանկանում է ցույց տալ, թե միայնակ մայրը ինչպես կարող է պայքարել, կյանքում գտնել իր տեղը:

«Սա է ֆիլմի կարևոր ուղերձներից»,- ընդգծեց  Ն. Բասիլիան:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:47
Գրետա Թումբերգը Հայաստանում է.
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ,բնապահպան Օլեգ Դուլգարյանը գրում է «Այսօր մեծ...
Աղբյուր` Panorama.am
23:39
Փեսան դանակшհարել է աներողջը
Նոյեմբերի 12-ին, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու...
Աղբյուր` Panorama.am
22:54
Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին. BBC
BBC news-ը հայտնում է, որ Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին: Ելույթ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հութիները հայտնել են Կարմիր և Արաբական ծովերում ամերիկյան նավերի վրա հարձակումների մասին
Եմենի հյուսիսում իշխող շիա Անսար Ալլահ շարժման (հութիների) մարտիկները Արաբական ծովում հարձակվել են ամերիկյան «Աբրահամ Լինքոլն»...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում են
2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլից հետո 4 միավոր ունեն գրոսմայստերներ Ֆրեդերիկ Սվանեն և Մաքսիմ Չիգաևը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է. Եղիշե Կիրակոսյան
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «1/3 Արդարադատության միջազգային դատարանը...
Աղբյուր` Panorama.am
21:39
Միրզոյանը կրկնել է Փաշինյանի խոսքերը, թե ՀՀ-ն պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ։...
Աղբյուր` Panorama.am
21:09
«Դոմուս»-ի մոտ հրդեհ է բռնկվել «Opel Zafira»-ում, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Նոյեմբերի 12-ին, ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
20:59
Աշխարհի առաջնությունից՝ խորհրդարան․ վրացի ծանրորդն ընտրվել է Վրաստանի ԱԺ պատգամավոր
Օլիմպիական խաղերի եռակի, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Արմսպորտի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ադրբեջանի թիրախnւմ Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն է․ Monument Watch
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր...
Աղբյուր` Panorama.am
20:38
Գերասիմ Վարդանյանի տնային կալանքը վերացվեց
 Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
20:29
Ինչպե՞ս բացատրել, որ կատարված աշխատանքի դիմաց քաղաքացին պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա․ Լիլիթ Գալստյան
ՀՀ թանագարաններում և գրադարաններում ճնշող մեծամասնության աշխատավարձը 77․000-ի շրջանակում է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Հայաստան խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
20:23
Նոր զոհեր՝ առանց երաշխիքի. Մեղավո՞ր է արդյոք ժողովուրդը․ Արմեն Աշոտյան
Համատարած արհավիրքի մեջ ապրող և աղետի նոր «լևլին» սպասող Հայաստանում հանրային ապատիան և անտարբերությունը, որպես կանոն, հունից հանում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ, կա զոհ
Նոյեմբերի 12-ին, ժամը 14:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սուխումի մուտքի բոլոր երեք կամուրջներն ապաշրջափակվել են
Աբխազական ընդդիմությունը ապաշրջափակել է Սուխումի մուտքի բոլոր կամուրջները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Ակտիվիստները...
Աղբյուր` Panorama.am
19:49
ՔՊ-ն տապալեց․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նկատի առնելով ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի»...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ժպիտով կարդացի իմ կողմից չասված, բայց ինձ վերագրված խոսքի առնչությամբ հումորային հրապարակումները․ ՄԻՊ
ՄԻՊ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ աշխատանքային այցով Սյունիքի մարզում է, այնուհետև անդրադարձել «Ես Հայաստանի լավագույն իրավաբանն...
Աղբյուր` Panorama.am
19:25
Այնթապ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար՝ վառելիքի արտահոսքով
Նոյեմբերի 12-ին, ժամը 14:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի խաչմերուկից Այնթապ գյուղ տանող...
Աղբյուր` Panorama.am
19:15
Տրանսպորտի գինը չի կարող լինել ավելին, քան 100 դրամը, քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէ թանկանցման մասին․ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, որ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ադրբեջանի կողմից ներկայացված առարկությունը ենթակա է մերժման․ ՄԱԿ-ի դատարան
  Դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի բանակցելու նախապայմանը բավարարված է։ Այս մասին  «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործով...
Աղբյուր` Panorama.am
18:39
Միջազգային դատարանում հրապարակվում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը
Արդարադատության միջազգային դատարանում  հրապարակվում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների...
Աղբյուր` Panorama.am
18:17
Վրաստանին անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ. Բորել
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի խոսքով՝ Վրաստանը լուրջ փոփոխությունների կարիք ունի կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:57
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ինչ է կատարվում Ավանի թիվ 57 մանկապարտեզում. Նախկինի բարեկամի թիրախավորո՞ւմ, թե՞...
Ավան վարչական շրջանի թիվ 57 մսուր-մանկապարտեզում, մեղմ ասած, լարված մթնոլորտ է ստեղծվել։  Panorama.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին...
Աղբյուր` Panorama.am
17:48
Սյունիքում բեռնատար ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Խցանումից դուրս են եկել մոտ 50 մարդատար և 200 բեռնատար ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am
17:42
Դուք երբևէ դատապարտելn՞ւ եք Ալիևին. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Դուք կարո՞ղ է վախենում եք Ադրբեջանին դատապարտել։ Մի դրվագ լինելո՞ւ է»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ցեղասպանության միջազգային ճանաչումը երկար տարիներ զսպել է Թուրքիայի ագրեսիվ գործողությունները. Տիգրան Աբրահամյան
«Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իրականում ցույց է տալիս, որ պաշտոնական Անկարայի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձեզ լավ բան չեն ասում մարդիկ, որոնք առավոտյան փորձում են խցկվել ավտոբուսներ, անձամբ եմ լսել. Թադևոս Ավետիսյանը՝ ՔՊ-ականներին
«Իշխանություններն ասում են՝ կենտրոնում գույքահարկը պատիկներով բարձարնում է, հարգելի՛ թոշակառուներ, չեք կարողանում վճարել՝ թողեք ձեր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը. New Indian Express
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը, որն արտադրվել է Bharat Electronics Limited (BEL)...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան
13:52 12/11/2024

Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}