Պրոդյուսեր. Մեր նպատակին կհասնենք, եթե ադրբեջանցիները քաջություն ունենան տեսնելու այն, ինչ նկարահանված է «Վերջին բնակիչը» ֆիլմում
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի համապրոդյուսերներից լիտվացի Կեստուտիս Դևազաուսկասը շատ տպավորված է կինոնկարում ներկայացված պատմությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հույս հայտնեց, որ ֆիլմն իր տեղը կգտնի:
«Կարծում եմ, որ սա ոչ թե մտացածին պատմություն է, այլ մի բան, որ զգացել է Ջիվանը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» երևանյան կինփառատոնի շրջանակում նախօրիեն կայացել է ֆիլմի պրեմիերան, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ստեղծագործական և դերասանական կազմը՝ տարբեր երկրներից: «Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում՝ 5 երկրների համատեղ արտադրությամբ։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Հայաստանից։
Պատասխանելով հարցին, թե ղարաբաղյան հակամարտության թեմայով նկարահանված ֆիլմն ի՞նչ հաջողություններ կունենա համաշխարհային կինոյում, որպես պրոդյուսեր՝ ինչպե՞ս եք պատկերացնում ֆիլմի հետագա ընթացքը, Կեստուտիս Դևազաուսկասը նախ նշեց, որ նման ֆիլմը լայն հանդիսատեսի համար չէ նախատեսված, չի կարող ասել, որ բլոկբաստեր է:
«Նման ֆիլմերը կյանքի այլ ուղի ունեն, քան սովորական ֆիլմերը: Աշխարհը մեծ է, հույս ունեմ, որ կինոթատրոնների կազմակերպիչները կտեսնեն այս կինոն և քաշը: Մեր ռազմավարությունն այն է, որ հնարավորինս շատ փառատոների մասնակցի»,- ասաց նա:
Ըստ Կեստուտիս Դևազաուսկասի, հայ չէ, բայց այս պատմությունն իրեն խորապես հուզել է, կարծում է, որ աշխարհում շատերին կհուզի: Նա նշեց, որ պետք է շատ գրել այս ֆիլմի մասին, քանի որ ադրբեջանական մամուլն արդեն անդրադարձել է:
«Կարդում ես ու հասկանում, որ այդ մարդիկ չեն տեսել այդ ֆիլմը: Անձամբ ես կարծում եմ, որ մեր նպատակին կհասնենք, եթե ադրբեջանցիները քաջություն ունենան տեսնելու այն, ինչ նկարահանված է ֆիլմում»,- ասաց լիտվացի պրոդյուսերը:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». «Վերջին բնակիչի» իրական պատմության, աղջկան փրկելու ու մարդ մնալու մասին
- «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերային ներկա կլինի ստեղծագործական և դերասանական կազմը՝ տարբեր երկրներից
- «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կայանալու է հայկական երկու ֆիլմի պրեմիերա
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան