Ռուբեն Մելիքյան. Արցախում առկա է մարդու իրավունքների պաշտպանության ամենակարևոր գործոնը
Արցախում առկա է մարդու իրավունքների պաշտպանության ամենակարևոր գործոնը՝ հարգանքը մարդու արժանապատվության նկատմամբ: Նման կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը « Երկրի հարցը» հաղորդման ընթացքում:
«Արցախը ծանր փորձությունների միջով է ձեռք բերել անկախություն, և այդ համատեքստում մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը կարևորվում է»,-ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Ինչ վերաբերում է Արցախում ՄԻՊ ինստիտուտի կայացման հարցին, ապա Օմբուդսմենը նշել է. «ՄԻՊ տերմինն իմ կարծիքով մի փոքր սխալ պատկերացում է կազմում գործառույթների ընկալման համար: Թվում է, թե խոսքը վերաբերում է ինչ-որ խախտում նկատելուն և ուղղելուն: Սա նույնպես կարևոր գործառույթ է, սակայն ՄԻՊ գործառույթների մեջ մեծ դեր ունեն ինստիտուցիոնալ փոփոխությունները, օրինակ կրթությունը: Շատ հարցեր չեն բարձրացվում, որովհետև իրազեկվածության մակարդակը ցածր է»:
Մելիքյանը նշել է, որ ՄԻՊ դեռ իր առաքելությունը չի գտել քաղաքական համակարգում, այդ թվում՝ պետական ապարատում:
Խոսելով ադրբեջանական ագրեսիայի դեմ ուղղված իրենց գործունեության մասին, Մելիքյանը նշել է նախորդ ՄԻՊ կողմից կազմված զեկույցի մասին. «Մենք ջահը վերցել ենք առաջին ՄԻՊ գործունեությամբ, ով ապրիլի 21-ին հրապարակեց անգլալեզու զեկույց, որը բավական ծավալուն էր, բազմակողմանի, բայց փաստագրական հումքը վերցված էր բաց աղբյուրներից: Զեկույցը բաժանված էր երեք մասից՝ պատճառների, որը ես շատ կարևոր եմ համարում: Պատճառն արմենոֆոբիան է: Դրա հետ կապված ես նույնպես հայտարարություն եմ կատարել, որ ընդամենը հայի ազգանունով երեխային կարող են ժամերով պահել օդանավակայանում: Կամ հաղթանակած սպորտսմենի վրա հարձակումը: Երկրորդ հատվածը վայրագություններն են քաղաքացիական հասարակության և երրորդը՝ զինվորների… Աշխատանքը մենք շարունակում ենք: Ինքս կայացրել եմ որոշում սեփական վարույթի իրականացման մասին, ՄԻՊ իրավասությունների շրջանակում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին