ԻՊ-ի առաջնորդներից մեկը և չորս ահաբեկիչներ սպանվել են Աֆղանստանում
«Իսլամական պետության» առաջնորդներից մեկը՝ Ումար Խալիֆան և չորս զինյալներ սպանվել են Աֆղանստանում ԱՄՆ կողմից արձակած օդային հարվածների հետևանքով: Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Պենտագոնի մամուլի խոսնակ Փիթեր Կուկին:
«Հայտնի ահաբեկչական առաջնոր Ումար Խալիֆը վերացվել է հուլիսի 9-ին՝ չորս գրոհայինների հետ միասին, Աֆղանստանի Նանգարհար շրջանում օդային հարվածների ժամանակ»,- Պենտագոնի մամուլի խոսնակի խոսքերն է մեջբերել կայքը:
Կուկը պարզաբանել է, որ նրանք բոլորը կապ են ունեցել «ԻՊ-Խորասան» խմբավորման հետ:
«ԱՄՆ-ը աջակցում է Աֆղանստանում և Պակիստանում հակաահաբեկչական գործընկերություննները և մենք ընդունում ենք այն զոհաբերությունները, որոնց ստիպված են գնալ մեր զինված ուժերը՝ հանուն խաղաղության և անվտանգության»,-նշել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Նա ավելացրել է, որ «միայն մշտական համագործակցության շնորհիվ է, որ մենք կհասնենք տարածաշրջանում ահաբեկչակիչների վերացմանը»:
Լրատվամիջոցը գրում է, որ Խալիֆան կազմակերպել է մի քանի ահաբեկչությունների շարք Պակիստանում՝ ներառյալ 2016-ի հունվարին Բաչա Խանի համալսարանի, 2015-ին Բադաբեր ռազմաօդային ուժերի բազայի, 2014-ի դեկտեմբերին Պեշավարի դպրոցի հարձակումները: Դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է 130 երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան