Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցին չի վնասվել, կանգուն է. «Գանձասար»
Հալեպի Վիլաններ թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին հանդիպակած բնակարանի վրա զինյալ ահաբեկչական խմբավորման կողմից նախօրեին արձակված հրթիռի պայթյունից չի տուժել, կանգուն է, կոտրվել են միայն մի քանի փոքր ապակիներ: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթը:
Ըստ աղբյուրի, եկեղեցուն կից գտնվող Կրթասիրաց Ս. Չեմպերճյան վարժարանը նույնպես որևէ վնաս չի կրել: Հրթիռի պայթյունից բնակարանը քանդվել է:
Հիշեցնենք, որ «Արևելք»-ն ավելի վաղ գրել էր, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին, «Կրթասիրաց» վարժարանը հրթիռակոծության հետևանքով վնասվել էին:
Լուսանկարները՝ «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան