Հովիկ Աբրահամյան. Հայ-իրանական փոխգործակցությունը դինամիկ զարգանում է
Հայ-իրանական փոխգործակցությունը դինամիկ զարգանում է, արդյունավետ իրականացվում են տարբեր համատեղ ծրագրեր, այդ թվում՝ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և կարևորել հայ-իրանական բարձր մակարդակի փոխայցելությունները՝ նշելով, որ դրանք նպաստում են քաղաքական, տնտեսական, իրավական և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը:
ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահը նշել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև առկա են բարեկամական ու եղբայրական հարաբերություններ և ընդգծել, որ իրանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Կարևորվել է նաև իրավական ոլորտում համագործակցության խորացումը: Պարոն Սերաջի համոզմամբ՝ երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմի հաստատումը կնպաստի զբոսաշրջության հետագա զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա