Հայաստանի բասեկտբոլի հավաքականը ջախջախիչ հաղթանակ է տարել Թբիլիսիում
Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հաղթող:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կայացած բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի թիմը մրցել է Վրաստանի թիմի հետ:
ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ, ազգային թիմն առաջին քառորդում տիրեց նախաձեռնությանը և ուներ 20 միավորի առավելությունը:
Երկրորդ քառորդից հետո թիմերը հանգստի գնացին 36:10 հաշվով հօգուտ Հայաստանի: Հաջորդ երկու քառորդներում` մինչև հանդիպման ավարտը, Վահագն Հարությունյանի սաները ակնհայտ առավելություն ունեին և հաղթեցին 66:32 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դիանա Ռամազյան էր`19 միավոր: