ՀՀ քաղաքացիներից 10 մատի մատնադրոշմ կվերցվի
Գործադիրն իր որոշմամբ ՀՀ ոստիկանությանը հատկացրել է շուրջ 22.5 մլն դրամ «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքների փոփոխություններով սահմանված սեպտեմբերի 1-ից նույնականացման քարտերի և կենսաչափական կողմնորոշիչ պարունակող անձնագրերի հայտերի մուտքագրման ժամանակ ՀՀ քաղաքացիներից 10 մատի մատնադրոշմ վերցնելու համակարգչային սերվեր և ծրագրային փաթեթ ձեռք բերելու նպատակով:
Ծրագրային նոր լուծումները ներդրվելու են հնարավոր սեղմ ժամկետում՝ մինչև օգոստոսի 20-ը: Սրանով, ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկման, կառավարությունն սկսում է իրականացնել ընտրական նոր օրենսգրքից բխող իր պարտավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին