Աֆղան փախստականն Ավստրալիայում մրցանակ է ստացել բացիկներով ինստալյացիայի համար
Աֆղանստանից փախստական Շա Սարվարին, ով ներկա պահին բնակվում է Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում, ստացել է Walker Street Gallery-ի ազգային մրցանակը: Պարգևի է արժանացել նրա՝ բացիկներով ինստալյացիան, որոնք նա ուղարկել է ավստրալացիներին՝ խնդրելով արտահայտել իրենց վերաբերմունքը ներգաղթյալների հանդեպ: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը:
33-ամյա նկարիչն ազգությամբ խազար է և նավակով Ավստրալիա է եկել Ինդոնեզիայից 2000 թվականին: Իմանալու համար, թե ինչ են մարդիկ մտածում փախստականների մասին, Սարվարին ուղարկել է 2000 բացիկ՝ խնդրելով պատասխանել հարցին: Բայց ստացել է ընդամենը 15 պատասխան. մարդիկ գրել են փախստականների նկատմամբ դրական վերաբերմունքի մասին, բայց ինչ-որ մեկը նշել էր, որ թեև ավստրալացիներն ողջունում են փախստականներին, բայց նրանք պետք է մնային իրենց հայրենիքներում և այնտեղ կառուցեին իրենց կյանքը:
Ըստ նկարչի, հնարավոր է այն մարդիկ, ովքեր ստացել են իր բացիկները և հետ չեն ուղարկել, մինչ այժմ մտածում են խնդրի մասին, դեռ չեն կողմնորոշվել, թե ինչպիսի վերաբերմունք ունեն փասխատականների հանդեպ: Նա նշել է, որ այդ դատարկ բացիկները փոխաբերական իմաստով փախստականների կյանքն է. ապրում են փախստականների համար նախատեսված կենտրոններում «անորոշ վիճակում», սպասում են ապսատան ստանալուն:
Walker Street Gallery-ում ներկա պահին ցուցադրված է ամբողջ Ավստրալիայից 14 նկարչի աշխատանք: Նկարիչները փախստականներ են կամ ապաստա հայցողներ:
Լուսանկարները՝ shasarwari.com կայքից: