ԵՄ առաջնորդները Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին շտապեցնում են բանակցություններ սկսել Brexit-ի շուրջ
Եվրամիությունը կոչ է անում Մեծ Բրիտանիայի նոր կառավարությանը որքան հնարավոր է շուտ սկսել Brexit-ի շուրջ բանակցությունները: Իր հերթին նորանշանակ վարչապետ Թերթզա Մեյը հայտարարել է, որ Լոնդոնին ժամանակ է պետք դրա համար:
Գերմանանական Deutsche Welle-ի փոխանցմամբ` հուլիսի 13-ին Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, շնորհավորելով Թերեզա Մեյին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, արդյունավետ համագործակցության հույս է հայտնել: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը շնորհավորական նամակում ի թիվս այլոց ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պետք է լուծում տան Լոնդոնի կողմից ստեղծված իրավիճակին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես հեռախոսազրույցով շնորհավորել են նորանշանակ վարչապետին :
Խոսակցության ընթացքում Անգելա Մերկելն ընդգծել է, որ երկու երկրների միջև բարեհաջող համագործակցության հույս ունի, ինչպես նաև ակնկալում է հաջող արդյունավետ բանակցություններ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության դադարեցման շուրջ:
Ֆրանսուա Օլանդ ևս կոչ է արել Թերթզա Մեյին որքան հնարավոր է շուտ բանակցություններ սկսել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կապակցությամբ:
Brexit-ի շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու կոչով Թերթզա Մեյին դիմել է նաև Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը: Նրա խոսքով` ԵՄ-ում «անորոշ վիճակին երկար ձգձգվել» չեն կարող թույլ տալ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան