Ահազանգ. Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի պատճառով փակվել են մանկապարտեզները
Այս օրերին Ալավերդի քաղաքում աղմուկ բարձրացրած թիվ մեկ խնդիրը քաղաքի թվով 6 մանկապարտեզների փակումն է, որը առաջացրել է բնակիչների բողոքը։
ԲՀԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, քաղաք այցելած ԲՀԿ-ական պատգամավորներին ալավերդցիները հայտնել են, որ քաղաքի մանկապարտեզների փակումը իրենց կանգնեցրել է անելանելի վիճակի առջև և խնդրել են միջամտել՝ հարցը արագ կարգավորելու համար։
Ըստ բնակիչների, փակման պատճառն այն է, որ քաղաքի բյուջեն չի ստացել այն գումարները, որ պետք է վճարեր Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը՝ որպես բնապահպանական վճար, ինչի պատճառով քաղաքի բյուջեից մանկապարտեզների ֆինանսավորումը ժամանակավորապես կասեցվել է։
Աղբյուրի փոխանցմամբ, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու խմբակցության պատգամավորները խոստացել են խնդիրը ներկայացնել կառավարությանը, քանզի նշյալ կոմբինատը որևէ իրավունք չունի չկատարելու օրենքով սահմանված իր պարտականությունը և քաղաքը կանգնեցնելու նման խնդրի առջև։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում