Մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների անցողիկ միավորները.«ՀԺ»
Հուլիսի 15-ին պաշտոնապես կհրապարակվեն այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված դիմորդների ցուցակները: Բայց մինչ այդ «Հայկական ժամանակ»-ին հաջողվել է ձեռք բերել մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների անցողիկ միավորները:
«Մեր աղբյուրները նկատվում են, որ առկա պատկերը բավականին մոտ է նախորդ տարվա անցողիկ շեմերին: Բայց կան նաև տարբերություններ:
Օրինակ, Երևանի պետական համալսարանում իրավագիտություն մասնագիտության դեպքում 2012 թվականին վճարովի տեղի անցողիկ միավորը (այստեղ անվճար տեղ չկա) եղել է 50, նախորդ տարի՝ 2015-ին՝ 55, իսկ այս տարի ՝ 52.5:
Միջազգային հարաբերությունների մասնագիտությամբ դարձյալ գոյություն ունեցող միայն վճարովի համակարգ ընդունվելու համար 2012 թվականին բավարար է եղել 48.25 միավորը, 2015-ին՝ 50.75-ը, իսկ արդեն այս տարի՝ շեշտակի ցածր՝ 46.5-ը:
Մաթեմատիկա մասնագիտության անվճար տեղերի անցողիկ միավորը 2012 թվականին եղել է 33.25, 2015-ին՝ 35.25, իսկ 2016-ին՝ 38.25: Վճարովի համակարգ կարելի էր ընդունվել 2012 թվականին՝ 22 միավորով, 2015-ին՝ 19-ով, 2016-ին՝ 24.25-ով:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի օրինակ՝ կառավարում մասնագիտության դեպքում վճարովի սովորելու համար անցողիկ միավորը 2012-ին եղել է 47.75, 2015-ին՝ 46, իսկ արդեն այս տարի՝ 39.5:
Վերջին մի քանի տարիների ընթացքում անցողիկ շեմերը բավականին փոփոխել են նաև Մանկավարժական համալսարանում: 2012-ին, օրինակ հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ անվճար համակարգում սովորելու համար անցողիկ միավորները եղել են 44.25, վճարովիում՝ 26: Այս տարի դրանք համապատասխանաբար 34.75 և 18.5 են:
Մաթեմատիկայի դեպքում անցողիկ միավորները 2012 թվականն անվճար և վճարովի տեղերի համար եղել են 32.75 և 17, իսկ այս տարի՝ 24.5 և 19.5»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները