Ռուսաստանը Սիրիայում իրավիճակ է փոխել. Ասադ
Ռուսաստանի մասնակցությունը Սիրիայում մղվող պատերազմում շատ է փոխել իրավիճակը մեր երկրում: Այդ մասին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:
«Ես հարցրել եմ ինչն է փոխել իրավիճակը Սիրիայում, նա առանց տատանվելու պատասխանել է՝ Ռուսաստանը», Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բիլլ Նիլին, որը Դամասկոսում Սիրիայի նախագահից հարցազրույց է վերցրել:
Ասադը նաև ասել է, որ հույս ունի մնալ պատմության մեջ որպես երկրի պահապան ահաբեկչությունից: Նրա խոսքով, նա ձգտում է պահպանել երկրի ինքնուրույնությունը և ամբողջականությունը: Բացի այդ, Սիրիայի առաջնորդը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի հիմնական խնդիրը ամերիկյան նախագահների անբավարար փորձառությունն է արտաքին քաղաքականության հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա