Տավուշում վիրավորված զինվորի վիճակն կայուն ծանր է
Հուլիսի 10-ին Տավուշի մարզում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում ստացած Տիգրան Մկրտչյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայողը ստացել է բազմաթիվ վնասվածքներ, վնասվել է թոքը, լյարդը, երիկամը:
«Երևան տեղափոխվելուց հետո զինվորի վիճակը ծայրահեղ ծանր էր, բայց մեզ հաջողվեց կայունացնել վիճակը: Դա արդեն ենթադրում է, որ դրական ընթացքով շարժվում ենք առաջ»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Նշենք, որ զինծառայողին վիրահատել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, որից հետո տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ ևս վիրահատության է ենթարկվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա