Հայաստանից արվեստի ստեղծագործությունների արտահանումը 3,5 անգամ աճել է
ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մայիսի ամիսներին Հայաստանից արտահանվել են 381.2 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,5 անգամ ավելի է:
Նշենք, որ ըստ ԱՎԾ-ի, 2015թ-ի հունվար-մայիսին հանրապետությունից արտահանվել են 108.5 հազար դոլարի արվեստի ստեղծագործություններ:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ-ի հունվար-մայիսին Հայաստան են ներմուծվել 43.3 հազար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ, իսկ 2015թ-ին ՝ 168.1 հազար դոլար: