Արծրուն Հովհաննիսյանը՝ Ապրիլյան պատերազմից քաղած դասերի մասին
Ապրիլյան պատերազմից հետո բանակի ղեկավարության հասցեին հնչած քննադատությունները բազմաթիվ էին: Օգնությունն ուշացել է, զենքը քիչ է եղել… Քաղաքագետներն ընդգծում են՝ պատերազմնից պետք է դասեր քաղել: Որո՞նք են եղել հայկական զինված ուժերի քաղած դասերը:
Panorama.am-ը դրա վերաբերյալ մի քանի հարց է ուղղել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:
ՀԱՐՑ-Ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ հետևություններ արեց ԶՈՒ ղեկավարությունը: Եղե՞լ են բացթողումներ: Եթե այո, ովքե՞ր ինչ տիպի պատասխանատվության են ենթարկվել բացթողումների համար:
ՊԱՏԱՍԽԱՆ- Ապրիլյան պատերազմից հետո, ինչպես և ամեն մի մարտական դրվագից հետո բանակը միշտ կատարել է և կատարում է իր հետևությունները: Այդ հետևությունները ինչպես և շատ մարտական դրվագներ անհասանելի են հանրության համար, քանի որ դրանք մարտական են և ողջ աշխարհում էլ դրանք բաց չեն լինում: Ելնելով դրանցից նաև հաջորդիվ քայլերը մեծամասամբ չեն կարող քննարկման առարկա դառնալ: Մամուլում և այլուր հանրային քննարման արժանացած «հետևությունները» և «փորձագիտական քննարկումները» հիմնականում որևէ աղերս չունեն իրական հետևությունների և անհրաժեշտությունների հետ:
ՀԱՐՑ- Քաղաքագետներն ու քաղաքական գործիչները պնդում են, որ ապրիլյան պատերազմի քաղած դասերը շատ են: Բանակի մասով որո՞նք եղան այդ դասերը:
ՊԱՏԱՍԽԱՆ- Հիմնական դասը այն է, որ բանակի բարեփոխումները և զարգացումները ճիշտ ուղու վրա են և մենք ունենք աշխարհում եզակի մակարդակի, տիրապետող, գրագետ, ինքնուրույն և պատրաստ միջին հրամկազմ, ինչը բարձր հրամակազմի կողմից իրականացված տևական բարեփոխումների հետևանք է: Մյուս ձեռքբերումները ենթակա չեն լուսաբանման: Մնացածը արդեն վերը նշել ենք:
ՀԱՐՑ- Պատերազմից հետո հայկական դիրքերի ամրապնդման աշխատանքները մեկնարկեցին նոր թափով: Շատերն են ասում, որ մի քանի օրվա ընթացքում այնքան գործ է արվել, որքան չէր արվել վերջին 20 տարում: Այդ գնահատականներում կա՞ ճշմարտության հատիկ: Եթե այո, վերջին 20 տարիներին ինչո՞ւ նման աշխատանքներ չեն արվել կամ նման թափով չեն արվել:
ՊԱՏԱՍԽԱՆ- Դա ուղղակի կապ չունի ճշմարտության հետ, ասվել է հիմնականում փոխաբերական իմաստով: Դիրքերի ամրապնդման աշխատանքները մշտական են, դրանք չեն կարող ավարտվել:
Հարակից հրապարակումներ`
- Chatham House-ի զեկույցը ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ
- Հայկական հոգեբուժական ասոցիացիան անվճար հոգեբանական աջակցություն կտրամադրի ապրիլյան պատերազմի մասնակցած և զորացրված զինծառայողներին
- Ապրիլյան պատերազմի օրերին զինվորների պարենամթերքը յուրացրած զորամասի խոհարարները պատժվել են տուգանքով
- Ապրիլյան պատերազմի օրերին Արցախին նախնական հաշվարկներով մոտ 779 մլն դրամի վնաս է հասցվել
- Ալեքսանդր Իսկանդարյան. Ապրիլյան իրադարձություններից հետո ռիսկերը ավելացել են
- Սաֆարյան. Ապրիլյան պատերազմը կոտրեց մեզ մատուցված միֆերը
- Քաղաքագետ. Այն, ինչ այս պահին ունենք, ժամանակավոր դադար է հիշեցնում
- Ռիչարդ Կիրակոսյանը ներկայացրեց չորսօրյա պատերազմից քաղած 5 դասերը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան