«Կրթական համակարգի ուռճացված ապարատը կկրճատվի». նախարարի խորհրդական «Առավոտ»
«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Նաիրա Հայրապետյանը, անդրադառնալով կրթական համակարգում նախատեսվող փոփոխություններին և օպտիմալացմանը, ասել է. «Ի դեպ, նախարարի կողմից իրականացվող նոր բարեփոխումների զգալի մասը վերաբերելու է կրթական համակարգում ուռճացված ապարատի կրճատմանն ու պետական միջոցների տնտեսմանը, ինչի մասին հայտարարել էր նաև վարչապետ Աբրահամյանը, և ես ողջունում եմ այդ ռեֆորմն ու սեփական օրինակով դրսևորում եմ այն»:
Հարցին՝ տեսակետ կա, որ Լևոն Մկրտչյանն անցումային նախարար է, կհաջողվի՝ նրան արմատական քայլեր իրականացնել, զրուցակիցն արձագանքել է. «Նախարար Մկրտչյանի նպատակադրվածությունն այդ ամենն իրականացնելու չափազանց մեծ է, և վստահ եմ, նա կհիշվի կրթության համակարգի պատմության մեջ որպես այդ ռեֆորմների իրականացնող»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա